ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ազգային շահերը չեն ներառում միջուկային զենքի ստեղծումը

Ազգային շահերը չեն ներառում միջուկային զենքի ստեղծումը
11.11.2013 | 12:12

ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը: Նա ընդգծել է, որ «ազգային շահերը, որոնց թվում է նաև միջուկային իրավունքը, չեն ներառում միջուկային զենքի ստեղծումը»: Նա դրական է գնահատել Ժնևում կայացած 3-օրյա բանակցային փուլը: Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ հաջորդ բանակցային փուլը կմեկնարկի նոյեմբերի 20-ին:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ