Հնդկաստանի վարչապետ Մահմոհան Սինգհը չի մասնակցի Ազգությունների համագործակցության գագաթաժողովին Շրի Լանկայում: Հնդկաստանում վերջերս նոր թափ են ստացել Շրի Լանկայում անցկացվող հանդիպումը բոյկոտելու կոչերը` Շրի Լանկայի իշխանությունների ռազմարշավի ժամանակ հնարավոր ռազմական հանցագործությունների շուրջ մեղադրանքների պատճառով: Սինգհը երկրորդ պետության ղեկավարն է, որ բոյկոտում է գագաթաժողովը. ավելի վաղ հրաժարվել էր Կանադայի վարչապետը: