Իսրայելը հնարավորը կանի, որ ԱՄՆ Կոնգրեսը մերժի Իրանի հետ ցանկացած համաձայնագրի ընդունումը` հայտարարել է Երուսաղեմի և հրեական սփյուռքի հարցերով պատասխանատու Նաֆտալի Բենեթը:
Բենեթի խոսքով` ինքն անձամբ գործընկերների հետ ամերիկացի կոնգրեսականներին կհամոզի մերժել Իրանի հետ ցանկացած համաձայնագիր:
Նա համոզված է, որ որևէ նման համաձայնագիր սպառնում է Իսրայելի ազգային անվտանգությանը: