ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության գործընթացում

Երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության գործընթացում
12.11.2013 | 17:08

Նոյեմբերի 13-14-ը Երևանում տեղի կունենա «Երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության կրթության մեջ» խորագրով Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների երիտասարդական քաղաքականության համաժողովը: Այն կազմակերպվում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում՝ Երիտասարդական ոլորտում Եվրահանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Համաժողովի նպատակն է առավել լավ ուսումնասիրել, ընկալել, ցուցադրել և ընդլայնել երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության գործընթացում, նախաձեռնել երկխոսություններ, քննարկումներ, բանավեճեր, հնարավոր համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև:

Համաժողովը Երևանում մի հարկի տակ կհավաքի Եվրոպայի և Կովկասի ավելի քան երկու տասնյակ երկրներից շուրջ 60 պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատուների, երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների, հետազոտողների և այլ շահագրգիռ կողմերի ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների զբաղվածության ոլորտներից: Կհյուրընկալվեն նաև երիտասարդական ազգային գործակալությունների, «SALTO» ռեսուրս կենտրոնի և «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ներկայացուցիչները:

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնական թեմաները՝ երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտում ժողովրդավարական հասարակության կրթության և մասնակցության միջև կապերի ստեղծում և ամրապնդում՝ քաղաքականության, հետազոտական և գործնական տեսանկյուններից, երիտասարդական աշխատանքի դերը երիտասարդների միջմշակութային համագործակցության աջակցման գործընթացում, նոր տեխնոլոգիաների դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության խթանման գործընթացում:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ