ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչո՞ւ է ակտիվանում Թուրքիան

Ինչո՞ւ է ակտիվանում Թուրքիան
13.11.2013 | 16:03

Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանի խնդիրների շուրջ միանման մոտեցում ունեն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ թուրքական NTV հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ նախագծեր ունեն:

Դավուդօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր են գործադրվում երեք ուղղություններով՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, և սփյուռքն էլ ներառող հայ-թուրքական շփումներ: «Հայաստանը պետք է հաղթահարի մեր հանդեպ ունեցած անվստահությունը, ինչպես նաև չանտեսի Ադրբեջանի արդար պահանջները»,-ասել է նա: Նախարարաը գտնում է, որ Հայաստանում և Ադրբեջանում կայացած ընտրություններում հաղթած և ուժեղացած առաջնորդների առկայությունը Կովկասում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմաններ է սկսել ձևավորել:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում պատրաստվում է այցելել ԱՄՆ և Ռուսաստան, և այդ այցերի ընթացքում քննարկելու է Կովկասում խաղաղության հաստատման խնդիրը:
«20 տարուց ավելի սառած հակամարտությունը ջերմացնել է պետք: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանիսայի ներկայացուցիչներից բաղկացած Մինսկի եռյակը մինչ այժմ հակամարտությունը լուծման չի հասցրել: Ներկայում մենք համոզված ենք, որ աստիճանաբար նպատակին հասնելուն ուղղված քայլերն ավելի առողջ արդյունքի կհանգեցնեն»,- ասել է նա: Ակնհայտորեն բոլոր ճակատներում ձախողվելով` թուրքական դիվանագիտությունը հիշել է հին «պարտքերը», բայց շատ տարօրինակ կերպով` բոլորին ասում է, թե ինչ պետք է անեն, իսկ ինքն իր անելիքը չի անում:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ