Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, «արդյունքում կշահեն թե Ադրբեջանը, թե Հայաստանը, կշահի Թուրքիան, կշահեն նաև Ռուսաստանը և Իրանը: Կշահեն բոլորը, ընդհուպ՝ Աֆղանստանը»: Ուստի նա գտնում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պիտի կատարեն իրենց պարտականությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: