ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ոչ մի հարևան չի կարող նրանց կանգնեցնել

Ոչ մի հարևան չի կարող նրանց կանգնեցնել
16.11.2013 | 12:01

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել համարձակ լինել և ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Նա գտնում է, որ նոյեմբերի վերջին երկու երկրների նախագահների հանդիպումը իրադարձությունների դրական զարգացում է. «Նրանց ուժերին համապատասխանում են կարգավորմանն ուղղված համապարփակ բանակցությունները, մենք կոչ ենք անում համարձակ և ստեղծագործական լինել»: Նուլանդը նշել է, որ եթե Երևանն ու Բաքուն կամք ու ձգտում դրսևորեն, ոչ մի հարևան չի կարող նրանց կանգնեցնել:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ