Մինչև 2020 թ. Տաջիկստանի նախագահը կլինի Էմոմալի Ռահմոնը` նա նոյեմբերի 6-ին վերընտրվելուց հետո երդմնակալությամբ հերթական անգամ ստանձնել է երկրի ղեկավարությունը: Ռահմոնը արդեն 21-րդ տարին Տաջիկստանի նախագահն է: Այս անգամ երդմնակալության արարողությունը անցել է գերհամեստ` խորհրդարանի, կառավարության, դիվանագիտական կորպուսի, սակավաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ: Հրավիրյալներ չեն եղել: Շքերթ չի եղել, ինչպես չի եղել տոնական այլ հանդիսություն` Ռահմոնը անցել է ծայրագույն խնայողության ռեժիմի: