Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը ԱՄՆ-ը ներկայացված կլինի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Ռաջիվ Շահի գլխավորած պատվիրակությամբ:
Պատվիրակության մեջ են նաև USAID-ի ղեկավարի օգնական Փեյջ Ալեքսանդերը, ԱՄՆ նախագահի դեմոկրատիայի հարցով պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան, ԱՄՆ պետդեպի արարողակարգի սպա Ասել Ռոբերթսն ու USAID-ի ավագ խորհրդական Էնդրյու Սվիթը: Վրաստան ընդհանուր առմամբ կժամանի 40 երկրի պատվիրակություն: Հայաստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: