Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Իրանը շարունակում է ատոմային ռումբերի ու գործողության հեռահար շառավղով հրթիռների ստեղծումը»։ Ըստ նրա՝ «Իրանն այս բանակցություններից ստանում է ամեն ինչ ու, փոխարենը, չի տալիս ոչինչ»։ Իրանի ու միջնորդ վեցյակի բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 20-ից։ Կանխատեսվում է, որ Արևմուտքին մոտ ապագայում կհաջողվի միջուկային համաձայնության գալ Թեհրանի հետ։