Իսրայելական Մոսադը Սաուդիան Արաբիայի իշխանությունների հետ համատեղ նախագիծ է մշակում Իրանի վրա հարձակում իրականացնելու համար, եթե Իրանի միջուկային հարցերի վերաբերյալ Ժնևյան բանակցությունների արդյունքը չգոհացնի` գրում է Sunday Times-ը:
Իսրայելը և Սաուդիան Արաբիան դժգոհ են Իրանի միջուկային հարցերի վերաբերյալ բանակցությունների ընթացքից։ Նրանք կարծում են, որ Իրանի և միջնորդ վեցյակի հավանական համաձայնությունը չի կարողանա լիարժեք բացառել Թեհրանի՝ միջուկային զենք ունենալուն ուղղված աշխատանքները։ Պարբերականի անանուն աղբյուրները տեղեկացրել են, որ այս երկու մերձավոր արևելյան երկրները որոշել են ուժեղացնել համագործակցությունը։ Սաուդիան Արաբիան մտադիր է Իսրայելին օգնել անօդաչուներով, փրկարար ուղղաթիռներով և բեռնատար ինքնաթիռներով։ «Հենց Ժնևյան համաձայնագիրը ստորագրվի՝ ռազմական միջամտության հարցը դարձյալ օրակարգում կհայտնվի»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը։