ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում ՈՒկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարց օրակարգում այս պահին չկա: Նա ասել է, թե անկախ համաձայնագրի ստորագրումից ՈՒկրաինայի հետ հարաբերությունները կընթանան համաձայն պայմանագրերի, և քննարկումները ի սկզբանե կտարվեն ԱՊՀ Ազատ առևտրի գոտու պայմանագրի շրջանակներում: ՈՒկրաինայից որոշակի գնով ներկրվող ապրանքի կամ զանգվածային մատակարարման հետևանքով վտանգների ամրագրման դեպքում միայն համապատասխան որոշում կընդունվի: «Այս պահին նման հարց օրակարգում չկա»,-ասել է ՌԴ վարչապետը: