ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ինչ է մտածում Հայնց Ֆիշերը

Ինչ է մտածում Հայնց Ֆիշերը
22.11.2013 | 12:25

Երբ Կիևում կառավարությունը որոշում էր հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացումից, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիեննայում հանդիպում էր Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Հանդիպման ընթացքում նա հավաստել է, որ պաշտոնական Կիևը հավատարիմ է եվրաինտեգրման քաղաքականությանը: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին երկրից դուրս բուժման ուղարկելու հնարավորություն տվող օրինագծի տապալումից հետո նրա հիմնադրած «Բատկիվշինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարեց. «Նախագահ Յանուկովիչն անձնական պատասխանատվություն է կրում դեպի ԵՄ Ուկրաինայի առաջընթացն արգելափակելու համար: Յանուկովիչը չի ցանկանում, որ օրենքն ընդունվի, և նրա կուսակիցներն այն տապալում են»։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը համոզված է, որ Ուկրաինան հետ է կանգնում իր նախկին մտադրություններից: «Ես, իհարկե, չունեմ որևէ ապացույց, սակայն նախագահ Յանուկովիչն այլևս չի ցանկանում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Դրա պատճառը ռուսական սպառնալիքներն ու խոստումներն են: Կարծում եմ՝ ռուսական ճնշման հետևանքով Ուկրաինան այլևս ցանկություն չունի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- նշել է Բրոկը ուկրաինական կառավարության որոշման հրապարակումից հաշված ժամեր առաջ:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ