ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը

Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը
23.11.2013 | 13:40

Ուկրաինայի ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում նոյեմբերի 24-ին հավաքվել Մայդանում հանրահավաքի` ընդդեմ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշման: Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլայ Ազարովին մեղադրել են պետական հանցագործության մեջ եւ պահանջել խորհրդարանում բացատրություններ տալ: ՈՒԴԱՌ խմբակցության ղեկավար, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ: «Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը չի ենթարկվում օրենքին եւ մարդկանց ընտրությանը: Միայն քաղաքացիները կարող են ստիպել նրան հիշել պետության ազգային շահերի մասին: Մենք կոչ ենք անում իրենց ապագայի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիներին նոյեմբերի 24-ին դուրս գալ եւ իշխանությանը ցույց տալ իրական կամարտահայտումը»,- ասել է Կլիչկոն: «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը սկսում է ստորագրահավաք` նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջով: «Վիկտոր Յանուկովիչը խախտել է Սահմանադրությունն ու օրենքը, որը ուղղակի հիմք է նախագահի հրաժարականի համար: Այսօր ընդդիմությունը սկսում է ստորագրահավաքը և անվստահություն է հայտնում նախարարների կաբինետին»,-ասել է Յացենյուկը:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ