Եվրամիությունում չեն մեկնաբանում Ուկրաինայի որոշումը: Եվրախորհրդարանի առաքելության ղեկավար Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվանևսկին հրաժարվել է մեկնաբանություն տալ, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել այցն Ուկրաինա, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիեւի որոշումը կապված է Կրեմլի ճնշման հետ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում: «Ակնհայտորեն աշխատել է կոպիտ ճնշումը»,- ասել է Բիլդտը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել Յուլյա Տիմոշենկոյի հարցով Ուկրաինայի Գերագույն Ռադայի քվեարկության ձախողումը, Եվրահանձնաժոովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նշել է, որ այժմ Կոկս-Կվասնեւսկու առաքելությունը քննարկում է այց հարցը եւ վերջնական զեկույցն է պատրաստում: «Եվրամիությունը հիասթափված է ասոցացման համաձայնագրից հետ կանգնելու Ուկրաինայի կառավարության որոշումից»` ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Էշթոնի խոսքով, սա հիասթափություն է ոչ միայն Եվրամիության, այլեւ ուկրաինացի ժողովրդի համար: Որոշման կապակցությամբ նա բացատրություններ է սպասում Կիևից: