ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Դիվանագետները նոր ճանապարհ բացեցին

Դիվանագետները նոր ճանապարհ բացեցին
24.11.2013 | 17:43

Նոր պատժամիջոցները Իրանի դեմ հիմա նպատակային չեն` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաելույթում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի առիթով: «Մենք ձեռնպահ կմնանք նոր պատժամիջոցներից և հնարավորություն կտանք Իրանի կառավարությանը ստանալ այն միջոցները, որոնք պատժամիջոցների պատճառով դարձել էին անհասանելի»,- ասել է Օբաման: Նա մանրամասնել է, որ սանկցիաների մեխանիզմը չի հանվում և եթե Իրանը 6 ամսում չկատարի իր պարտավորությունները, պատժամիջոցների թուլացումը կկասեցվի և կավելացվի ճնշումը: Օբաման ողջունել է համաձայնության կայացումը. «Այս համաձայնությունը միայն առաջին քայլն է, բայց շատ կարևոր է, որպեսզի ի վերջո կնքվի համապարփակ համաձայնագիր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ»: «Դիվանագետները այսօր նոր ճանապարհ բացեցին դեպի ավելի անվտանգ աշխարհ ու ապագա, երբ մենք կհամոզվենք, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի և ուղղված չէ միջուկային զենքի ստեղծմանը»,-հավաստիացրել է ԱՄՆ նախագահը: Նա գտնում է, որ առաջիկա 6 ամիսները պետք է ծառայեն այդ նպատակին: «Իրանը, ինչպես որևէ այլ երկիր, իրավունք ունի միջուկային խաղաղ էներգիայի արտադրության` մենք բանակցություններում ելնում ենք այս հիմքից: Բայց իր պարտավորությունները խախտելու նախադեպերից ելնելով` Իրանը պետք է ընդունի միջուկային ծրագրի խիստ սահմանափակումները, որոնք անհնար կդարձնեն միջուկային զենքի ստեղծումը»,-ասել է Օբաման:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ