Անկարայի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է դուրս բերել ցուցարարների դեմ` հիմնականում դպրոցական ուսուցիչների ու բուհերի դասախոսների, որ դեմ եմ մասնավոր դպրոցները փակելու կառավարության ծրագրին: Ցուցարարները նաև համաձայն չեն, որ շրջանային համալսարանների հանրակացարանները բաժանվեն տղամարդկանց և կանանց հատվածների և ուսանողների անձնական կյանքը վերահսկվի: Ոստիկանների հետ բախումների հետևանքով 6 ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոց` գազից թունավորվելու պատճառով: