Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անհապաղ սկսել բանակցությունները խաղաղ ատոմի վերաբերյալ, որոնց արդյունքը դառնալու է համապարփակ համաձայնագիրը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Նախագահը նշել է, որ վեցնյակի բանակցությունների արդյունքում գերտերությունները ընդունել են խաղաղ ատոմի օգտագործման Իրանի իրավունքը: