Շոտլանդիան առաջին անգամ որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայից անկախության հանրաքվեի անցկացման ժամկետի մասին: Լոնդոնի հետ բանակցություններին հատկացվել է տարիուկես: Անկախության փուլային անցման ծրագիրը ներկայացված է Սպիտակ թղթում` պաշտոնական օրենսդրական փաստաթղթում, որ ամրագրում է Շոտլանդիայի ապագա անկախության սկզբունքները: Սպիտակ թուղթը հրապարակվելու է նոյեմբերի 26-ին: Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Ստարջենը 670 էջանոց փաստաթուղթն անվանել է «դարակազմիկ, համապարփակ և հանգամանալից մշակված ծրագիր», որ օրինակ է պետական անկախության ձգտող բոլոր երկրների համար: Նախարարը գտնում է, որ Սպիտակ թղթի հետ պետք է ծանոթանան բոլոր ընտրողները` համոզվելու համար անկախության առավելությունների մեջ: