Երեկ գիշեր Կիևում ցուցարարները ոստիկանական մեքենա են գրավել, որից հետո ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) հայտարարել է, թե միկրոավտոբուսը պատկանում է իր աշխատակիցներին, ովքեր ծառայություն էին անցկացնում Մայդանում: ՈՒԱԾ-ը միաժամանակ իրավապահներից պահանջել է գտնել մեղավորներին: ՈՒկրաինայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արսեն Ավակովը, ով ընդդիմության շարքերում պայքարում է հանուն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստարագրման, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այդ պատմությանը: Պատգամավորը գրել է, որ մեքենայում հայտնաբերվել է սարքավորում և ձայնագրություններ, որոնք հաստատում են, որ ՈՒԱԾ-ը գաղտնալսել է ընդդիմության շտաբը ու բոլոր բանակցությունները Եվրոմայդանում: Ավտոմեքենայից ընդդիմությունը դուրս է հանել ՈՒԱԾ-ի աշխատակիցներին և այնտեղ հայտնաբերել ավտոմեքենայի երկու համարներ: Գաղտնազերծված միկրոավտոբուսից հանել են նաև սարքավորումներն ու փաստաթղթերը և ցուցադրել հանրահավաքի մասնակիցներին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ