ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մեզ հետաքրքրում է մեր զինվորների համար զենք ստանալը»

«Մեզ հետաքրքրում է մեր զինվորների համար զենք ստանալը»
27.11.2013 | 12:07

Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի Ժնև-2-ին և չեն դադարեցնի ռազմական գործողությունները բանակցությունների ընթացքում. «Համապատասխան պայմաններ չկան խաղաղ բանակցություններ սկսելու համար որոշված ժամկետում: Մենք, ռազմահեղափոխական ուժ լինելով, չենք մասնակցի կոնֆերանսին և չենք դադարեցնի մեր պայքարը ոչ բանակցությունների ընթացքում, ոչ հետո: Մեզ հիմա ավելի հետաքրքրում է մեր զինվորների համար պահանջված զենքը ստանալու հարցը»:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ