Սիրիան ավարտել է բանակցությունները ՌԴ-ի հետ ՄՄ մտնելու համար: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը: «Սիրիան ցանկանում է դա անել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, փաստաթղթերը պատրաստ են: Մենք արդեն բանակցություններ ենք վարում Բելառուսի և Ղազախստանի հետ: Ռուս գործընկերների հետ բանակցություններն արդեն ավարտվել են: Մենք ցանկանում ենք լինել այդ կազմակերպությունում»,-ասել է Քադրի Ջամիլը: Russiapost.su կայքի տեղեկացմամբ Սիրիայի պատվիրակության հետ պաշտոնական հանդիպման ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը հայտարարել է, թե պաշտոնական Մոսկվան պատրաստ է քննարկել այդ հարցը: