ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Հուսով եմ` այդ օրը մոտ է»

«Հուսով եմ` այդ օրը մոտ է»
28.11.2013 | 11:29

Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կմասնակցի ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, թեև ասոցացման համաձայնագիր չի ստորագրվելու: «ՈՒկրաինան համաձայնագիրը կստորագրի այն ժամանակ, երբ կողմերը համաձայնության կգան նորմալ պայմանների շուրջ, և մենք տնտեսապես պատրաստ կլինենք այդ քայլին: Հուսով եմ` այդ օրը մոտ է»,- ասել է նա:
Նախագահի հետ համաձայն չեն Կիևի կենտրոնում արդեն վեց օր շարունակվող անժամկետ բողոքի ակցիաների մասնակիցները: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կիևի երկու հրապարակներում և պահանջում են չեղյալ հայտարարել ուկրաինական կառավարության որոշումն ու վերսկսել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Արևելյան գործընկերության գագաթնաժողովին նախագահների մակարդակով կմասնակցեն Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Մոլդովան կներկայացնի վարչապետը, Բելառուսը` արտգործնախարարը:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ