ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նպատակն է ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը

Նպատակն է ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը
28.11.2013 | 11:33

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականը հռչակել է Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային տարի, որոշումը կայացվել է Պաղեստինի բնակիչների հետ համերաշխության օրվա տոնակատարության կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ նիստի ավարտից հետո: Գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթղթի համաձայն` նախատեսվում է «միջոցառումներ կազմակերպել հաջորդ տարվա ընթացքում` կառավարությունների, միջկառավարական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համատեղ»: ՄԱԿ-ի նիստում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ «իրենց նպատակն է ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը, ինչն իրենց ժողովրդի օրինական և անքակտելի իրավունքն է»:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ