Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ողջունել է Վրաստանի ու Մոլդովայի հանձնառությունը՝ ընդգծելով, որ դա կարեւոր իրադարձություն է և նոր փուլ է նախանշում հետխորհրդային երկու պետությունների և Եվրամիության միջև հարաբերություններում։ «Մենք վճռական ենք, որ այդ համաձայնագրերը վերջնականապես ստորագրվեն առնվազն 2014 թվականի ընթացքում»,-ասել է Բարոզուն: