ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթը կցուցադրվի այսօր

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթը կցուցադրվի այսօր
30.11.2013 | 16:50

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի այսօր` 21:45-ին: Այն կմեկնաբանեն «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Դալիթան և Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը:

Ի դեպ, մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավոր կլինի ունկնդրել նաև Հայաստանի հանրային ռադիոյով:
Հայաստանը ներկայացնող մասնակից Մոնիկա Ավանեսյանը ելույթ կունենա երրորդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում այսօր՝ «Be Creative» նշանաբանի ներքո:
Հայաստանը պատանեկան հեղինակավոր այս մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ