Թայիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տասնյակ հազարավոր ցուցարարներ մեկ ամիս պահանջում էին ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել: Դժգոհության պատճառը համընդհանուր համաներման մասին օրենք ընդունելու խորհրդարանի փորձերն էին, որի նպատակը, ըստ ընդդիմադիրների ու ցուցարարների, երկրից արտաքսված նախկին վարչապետ Տաքսին Չինավատի վերադարձն էր Թաիլանդ: Գործող վարչապետը նրա քույրն է: Թագավորի համաձայնությամբ Թայլանդի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և 60 օրում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որոնց կմասնակցի նաև գործող վարչապետը Ինգլանդ Չինավատը: Երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը չեն խանգարել զբոսաշրջիկների հոսքին: