ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Պետք է հասունանա բնական պրոցես»

«Պետք է հասունանա բնական պրոցես»
10.12.2013 | 17:51

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը երթին մասնակցող հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում առաջիկայում լինի համախմբում հանուն այն գաղափարների, որոնց շուրջ տեղի է ունենում համախմբումը ՈՒկրաինայում: Նկատեցինք, որ Հայաստանում համախմբումը սովորաբար տեղի է ունենում համապետական ընտրություններից հետո:

«Կարծում եմ, որ ՈՒկրաինայում էլ միայն արտաքին հարցը չէր համախմբման պատճառը: Պրոցեսն այնտեղ, կարծում եմ, ճիշտ հունով ընթացավ: ՈՒկրաինայում ընդդիմությունը բավականին ուժեղ է, խորհրդարանում լավ է ներկայացված, կա բազա: Այդ պրոցեսն այնտեղ արագ ընթացավ: Մեզ մոտ համախմբում աշնանը չստացվեց: Ես այսօրվա երթը դիտում եմ որպես կամուրջ` հետագա համախմբման համար, քանի որ շատ տարբեր ուժեր են մասնակցում այս երթին: Այդ ուժերը իրար հետ կարող են ունենալ խնդիրներ, բայց մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները փողոցում չքանում են: Կարծում եմ, որ պետք է հասունանա բնական պրոցես, և հույս ունեմ, որ հաջորդ տարի կլինի այդ համախմբումը»,- ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Հրապարակախոսից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք համախմբում տեղի չի ունենում այն պատճառով, որ Հայաստանում շատ են ռուսական ազդեցության ուժերը:

«Ես չեմ կարծում, թե մեզ մոտ իրական ռուսական ազդեցության ուժեր կամ արևմտյան ազդեցության ուժեր կան: Դրանք արհեստական բաժանումներ են՝ վերլուծական դաշտից եկող: Իրականում կան հայաստանյան ուժեր և կան ոչ հայաստանյան ուժեր: Հայաստանյան ուժերը գտնվում են ընդդիմության մեջ, ոչ հայաստանյան ուժերը՝ իշխանության մեջ: Այդպես ավելի ճիշտ կլինի»,- ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ