ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գեզի այգին` 9 միլիարդ

Գեզի այգին` 9 միլիարդ
12.12.2013 | 18:04

Թուրքիայի տնտեսությունը շուրջ 9 միլիարդ դոլարի վնաս է կրել զանգվածային ցույցերի հետևանքով` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Վարչապետի խոսքով՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերը ազդել են երկրի տնտեսության վրա: 2012 թ. մայիսից 1,5 ամիս տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Ստամբուլի Գեզի այգու պաշտպանությունից: Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 2,5 միլիոն մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում Թուրքիայի հանրապետական գլխավոր դատախազությունն ավարտել է Գեզի այգու բողոքի ակցիաների գործով մեղադրական եզրակացության նախապատրաստումը: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 255 մարդ, այդ թվում՝ 7 արտասահմանցի և 45 անչափահաս:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ