ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

631-ից 462-ը կողմ են Մերկելին

631-ից 462-ը կողմ են Մերկելին
17.12.2013 | 21:59

ԳԴՀ կանցլեր արդեն երրորդ անգամ դարձել է Անգելա Մերկելը` նա նախարարների կաբինետը գլխավորում է 2005 թ.-ից: Հոկտեմբերին Բունդեստագի ընտրություններում հաղթեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը` ապահովելով Մերկելի քաղաքական կարիերայի շարունակումը: Կանցլերի պաշտոնում ընտրվելու ժամանակ Բունդեստագի 631 պատգամավորից նրան ձայն են տվել 462-ը: Նա երդվեց խորհրդարանում և պաշտոնապես ստանձնեց կանցլերի պաշտոնը: ԳԴՀ նախագահ Իոահիմ Հաուկը ընդունեց Մերկելին և պաշտոնապես հայտարարեց նրա նշանակումը: Կանցլերից հետո կերդվեն և մյուս նախարարները: Նրանց էլ Բելվյու պալատում կընդունի նախագահը և կհաստատի պաշտոնավարումը: Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ընտրություններից հետո անցած երեք ամսում միայն հաջողվեց Սոցիալ-դեմոկրատների ու Կանաչների հետ ձևավորել նախարարների նոր կաբինետը, որտեղ 14 նախարարներ կան: Գլխավոր անակնկալը աշխատանքի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայնի նշանակումն է պաշտպանության նախարար: Թեպետ Գերմանիայում ավանդաբար պաշտպանության նախարարությունը ղեկավարում են ոչ թե զինվորականները, այլ` քաղաքացիական անձինք, կին նախարարն առաջին անգամ է ստանձնում պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը: Ուրսուլա ֆոն դեր Լյայնը համարվում է Անգելա Մերկելի իրավահաջորդը կանցլերի պաշտոնում: Ֆինանսների նախարարը մնացել է Վոլֆգանգ Շոյբլեն: Արտաքին գործերի նախարարը Վալտեր Շտայնմայերն է, նա այդ պաշտոնում արդեն եղել է` 2005-2009 թթ.:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ