Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ, ընդգծել նավթագազային բնագավառում համագործակցության նշանակությունը, կարևորել «Շահդենիզ - 2» էներգետիկ նախագիծը: Ալիևը և Հեյգը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: