Շարունակվում են հեռախոսային խոսակցությունները ԱՄՆ-ի ու Իրանի միջև. Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում պաշտոնական Թեհրանի դժգոհությունն է հայտնել, որ, չնայած Իրանի և գերտերությունների միջև միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանին առնչվող «սև ցուցակը» շարունակում է ընդլայնվել: Ըստ իրանական կողմի՝ «սև ցուցակում» են հայտնվում օտարերկրյա ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք շրջանցել են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Իսկ Եվրամիությունը լավատես է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցում: