Մինչ Կիևում շարունակվում են ցույցերը` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում բանակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների թեման գազն է, և Յանուկովիչը հույս ունի, որ հարցը փոխշահավետ լուծում կստանա: «Ես կարծում եմ, որ մենք չենք խանգարի «Գազպրոմի» ու «Նավթագազի» պայմանավորվածություններին, և այդ հարցը կկարգավորվի փոխադարձ շահավետության սկզբունքով»,-ասել է նա Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Նա նաև ասել է, որ ուկրաինացի ապրանքարտադրողները խիստ անհամբերությամբ են սպասում այդ հարցի լուծմանը: Յանուկովիչը նաև հույս ունի Կրեմլից ստանալ այն վարկը, որ հրաժարվում է տալ Համաշխարհային բանկը: Հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահը ճշտել է, որ քննարկելու է էներգետիկային, տրանսպորտային մեքենաշինությանը, նավաշինությանը, ավիացիային ու տիեզերքին առնչվող հարցեր, կանխելով մտավախությունները, թե մոսկովյան հանդիպման ժամանակ Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ փաստաթուղթ կտորագրվի կամ համաձայնություն ձեռք կբերվի: Թեպետ Յանուկովիչի` հանդիպման թեման նշելը չի նշանակում, որ այդ հարցերը չեն քննարկվելու: