«Կարին» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 20-ից սկսում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք:
Դասախոսությունների նպատակը ազգային գաղափարախոսության հենքի վրա երիտասարդ սերնդին կրթելը, դաստիարակելը, մշակութային բարձր ճաշակ ձևավորելն ու ռազմահայրենասիրական ոգի սերմանելն է:
Դասախոսելու են կրթության, մշակույթի, գիտության, ռազմական և հոգևոր ոլորտների լավագույն մասնագետները:
Առաջին դասախոսության թեման է. «Տարբեր ոլորտների նշանակալի դերը հայ քաղաքացու դաստիարակման և ձևավորման մեջ»: Բանախոս՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան: