ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Միջազգային դավադրություն»` ըստ Էրդողանի

«Միջազգային դավադրություն»` ըստ Էրդողանի
24.12.2013 | 23:33

Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների հանրահավաքում խոստացել է «կոտրել իր ընդդիմախոսների ձեռքերը», եթե վերջիններս շարունակեն իր կառավարությանը զրպարտել։ Էրդողանը «լրտեսներ» և «դավաճաններ» է անվանել նրանց, ովքեր կազմակերպել են թուրք պաշտոնյաների և նախարարների որդիների ձերբակալությունը։ Վարչապետի խոսքով՝ հակակոռուպցիոն գործողությունն իրականում «միջազգային դավադրություն» է։

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ