Գերմանիայի Süddeutsche Zeitung թերթում Իրանի նախագահ Հասան Ռուհանին գրել է, որ իր երկիրը ցանկանում է բարելավել երկկողմ հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս երկրների հետ: Իրանը մտադիր է վերացնել հարաբերությունների լարվածությունը, որը պահպանվում էր վերջին տարիներին: Այնուամենայնիվ, նա գրել է, որ հնարավոր չէ մոռանալ` ինչ տեղի է ունեցել վերջին 60 տարվա ընթացքում, սակայն կոչ է արել կողմնորոշվել դեպի ապագա: Ռուհանին հիշեցրել է, որ Իրանը պատրաստ չէ հրաժարվել խաղաղ միջուկի իր իրավունքից, սակայն երբեք չի փորձել ստեղծել միջուկային զենք: