ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հովերը» ամփոփում է 2013-ը

«Հովերը» ամփոփում է 2013-ը
25.12.2013 | 12:43

Այսօր կամերային երաժշտության տանը կայանալիք Սոնս-Սանսի «Սուրբ Ծննդյան» օրատորիայի երևանյան պրեմիերայով «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան) կեզրափակի իր այս տարվա ստեղծագործական գործունեությունը: Օրատորիան գրված է երգչախմբի, նվագախմբի, տավղի, երգեհոնի և հինգ մենակատարների համար, և կհնչի Կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):

Տարվա ընթացքում երգչախումբը ներկայացել է 26 համերգով, 10 ելույթ-մասնակցությամբ և 2 ձայնագրությամբ: Արտերկրյա համերգային ծրագրերում ներկայացրել է կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ խմբերգային երաժշտություն, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Այս տարի «Հովեր»-ը մասնակցել է 3 օպերային ներկայացումների` «Գեղջկական պատիվ» «Անուշ» և «Արծվաբերդ»: Համագործակցելով երևանյան կամերային երգչախմբերի հետ՝ հանդես է եկել Ռ. Ամիրխանյանի «Սիրո կանտատ»-ի և Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի երևանյան պրեմիերաներին:

2013 թվականը «Հովեր» պետական կամերային երգչախմբի գործունեության 21-րդ տարին էր:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ