ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

824 հազար դոլար Չինաստանից Հայաստանին

824 հազար դոլար Չինաստանից Հայաստանին
28.12.2013 | 14:18

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է պաշտոնական այցը Չնաստանում: Նա հանդիպումներ է ունեցել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ - չինական պաշտպանական համագործակցության հետագա զարգացման ուղիները, ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության,

ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանին Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող 5 միլիոն չինական յուանի (մոտ 824 հազար դոլար) չափով ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ