Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Եթե թուրք ժողովուրդը պահանջի, որ մենք հրաժարվենք իշխանությունից, մենք պատրաստ ենք, սակայն ժողովուրդը չի ուզում»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Թուրքիան առաջվանը դառնա։ «Թուրք ժողովուրդն ընտրության առաջ է՝ շարունակել զարգացումն ու կառուցել նոր Թուրքիա, թե դառնալ առաջվա թույլ պետությունը»,-ասել է նա։ Թուրքիայում դեկտեմբերի 17-ից սկսված կոռուպցիոն սկանդալի հետևանքով ձերբակալվել են բազմաթիվ պաշտոնյաներ, գործարարներ, նախարարների որդիներ։ Սկանդալի պատճառով երեք նախարարներ հրաժարական էին տվել, Թուրքիայի կառավարության կազմում փոխվել է 10 նախարար։ Սկանդալի շրջանում շրջանառվում է նաև Էրդողանի որդու անունը։