ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տպագիր խոսքի նահանջը Ֆրանսիայում

Տպագիր խոսքի նահանջը Ֆրանսիայում
29.12.2013 | 21:36

Անցնող տարին սև էր ֆրանսիական թերթերի ու ամսագրերի համար: Տպաքանակների վերահսկողության վարչության տվյալներով 10 ամսում նվազել են փարիզյան հայտնի թերթերի տպաքանակները, բացառությամբ կաթոլիկների «Կրուաից»: «Ֆիգարոի» ու «Մոնդի» վաճառքը նվազել է 5 տոկոսով: Հատկապես ծանր վիճակում է հայտնվել հանրաճանաչ «Պարիզիենը»՝ տպաքանակը կրճատվել է 10 տոկոսով, իսկ ֆինանսական կորուստները 17 միլիոն եվրո են: Մարզական «Էկիպը» ևս նույն վիճակում է: Ընթերցողները երես են թեքել և իշխող սոցիալիստական կուսակցության պաշտոնաթերթ «Լիբերասիոնից»՝ վաճառքը կրճատվել է 16 տոկոսով: Ճգնաժամը ուժեղ հարվածել է և 66 շրջանային թերթերին ու 200 շաբաթաթերթերին: Վիճակը ավելի լավ չէ 360 ամսագրերի համար՝ եկամուտները կրճատվել են 90 տոկոսով, շատերը վերավաճառվել են նոր տերերի: Եկամուտների կրճատման գլխավոր պատճառը գովազդի նվազումն է ճգնաժամի հետևանքով: Շատ հրատարակություններ չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել երիտասարդների հետ՝ նրանք նախընտրում են նորություններին տեղեկանալ ինտերնետի և բջջային հեռախոսներով:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ