Իրանի խորհրդարանի պատգամավորները մշակել են օրինագիծ, որը կառավարությանը պարտավորեցնում է սկսել ուրանի հարստացում մինչև 60 տոկոսով, եթե արևմտյան պետությունները նոր պատժամիջոցներ ընդունեն Իրանի դեմ: Օրինագիծը, որ խորհրդարանի 290 պատգամավորներից 100 են ստորագրել, հատուկ կարևորություն ունի և Մեջլիսը մեկ շաբաթում կքննարկի: Օրինագծի հեղինակներից Սեիդ Մեհդի Մուսավինեժադը ասել է, որ 60 տոկոսով հարստացված ուրանը պետք է ատոմային սուզանավերի վառելիքի արտադրության համար: Օրինագիծը նախաձեռնվել է ի պատասխան ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր տնտեսական սահմանափակումներ նախատեսող օրինագծի: