ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

G8 նախագահությունն անցել է Ռուսաստանին

G8 նախագահությունն անցել է Ռուսաստանին
02.01.2014 | 13:07

2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանը դարձել է մեծ ութնյակը նախագահող երկիր: Մոսկվան նախատեսում է հիմնական ուշադրությունը բեւեռել ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի սպառնալիքներին ու տարածաշրջանային խնդրների կարգավորմանը: Ռուսաստանը մտադիր է զբաղվել կայուն տնտեսական աճի ապահովմամբ, առանց որի հնարավոր չէ պայքարել անկայունության դեմ:

«Մարդկանց բարեկեցություն, առաջընթաց ու զարգացում. սա է մեր համատեղ աշխատանքի գլխավոր նպատակը: Նման մոտեցումն արտացոլվում է 2014թ.-ին G8 նախագահող Ռուսաստանի կարգախոսը՝ «Ռիսկերի վերահսկողություն աշխարհում կայուն աճի ու խաղաղության ապահովման համար»,- ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:- Հենց դա է մեր երկրին թելադրում առաջնահերթություններն ու առաջարկությունները՝ պայքար թմրավաճառության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ, տարածաշրջանային խնդրների կարգավորում, առողջության պաշտպանություն, բնական աղետների հետ կապված ռիսկերի վերահսկողության գլոբալ համակարգի ձեւավորում»:

Հունիսին Ռուսաստանը կընդունի G8 գագաթաժողովը Սոչիում:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ