ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եվ ոչ մի օր ավելի

Եվ ոչ մի օր ավելի
02.01.2014 | 13:09

Իտալիայի 88-ամյա նախագահ Ջորջիո Նապոլիտանոն զգուշացրել է, որ չի պատրաստվում մնալ իր պաշտոնում մինչև երկրորդ յոթամյա մանդատի ավարտը: «Ես կմնամ նախագահ այնքան, քանի դեռ ուժերս բավականացնում են աշխատել ու քանի դեռ իմ երկիրն ու նրա կառավարող մարմիններն իմ ծառայությունների կարիքն ունեն: Եվ ոչ մի օր ավելի»,- ասել է նա ամանորյա ուղերձի ժամանակ: 2013թ.-ի ապրիլին նա ընդունեց Իտալիայի քաղաքական առաջնորդների խնդրանքը երկրորդ անգամ լինել նախագահ, քանի որ կուսակցությունները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ Նապոլիտանոյին հաջորդողի ընտրության հարցում:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ