ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պատ, որ պիտի բաժանի

Պատ, որ պիտի բաժանի
04.01.2014 | 17:23

Թուրքիան պատով առանձնանում է Սիրիայից: Պատը կկառուցվի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի և Սիրիայի սահմանին: Չորս մետրանոց պատի նպատակն է կրճատել սիրիացի փախստականների ներհոսքը: Անցյալ տարվա գարնանը Հաթայ նահանգում արդեն պատ կառուցվել է, այդ թվում` փշալարերով, 2.5 կիլոմետրանոց հատվածում տեսահսկման համար տեսախցիկներ են տեղադրվել: Աշնանն սկսվել էր շինարարությունը սահմանամերձ Նուսայբին քաղաքի մոտակայքում, սակայն դադարեցվել էր քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության աջակից բնակիչների բողոքից հետո:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ