ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Քերիի դժվար օրերը Հորդանանի ափերին

Քերիի դժվար օրերը Հորդանանի ափերին
06.01.2014 | 10:34

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի ետ հանդիպմանը նշել է, որ Սպիտակ տան համար ցանկալի կլիներ՝ Պաղեստինը պաշտոնապես ճանաչեր Իսրայել պետության հրեական կարգավիճակը: Պաղեստինի վարչակազմի ներկայացուցիչ Յասիր Աբեդ Ռաբոն ասել է, որ բանակցություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, սակայն տեղի է ունեցել լուրջ քննարկում: Նրա կարծիքով՝ առաջիկայում խաղաղ համաձայնագրի վերաբերյալ ամերիկյան կողմից նոր առաջարկներ չեն լինի:

Հորդանանի պետական պաշտոնյաները դեմ են իսրայելցիների և պաղեստինցիների միջև համաձայնագրի՝ ԱՄՆ պետքարտուղարի ծրագրերին:
Հորդանանի խորհրդարանի անդամ Մուհամեդ Զարավին ասել է, որ «հորդանանցի ժողովուրդը չի կարող հանգիստ մնալ, երբ մեր, մեր շահերի և պաղեստինցիների շահերի դեմ դավադրություն է կազմակերպվում»: Տարբեր քաղաքական կուսակցություններ սկսել են կազմակերպել երթեր և բողոքի ակցիաներ՝ հայտարարելով, որ Քերին Հորդանանում անցանկալի հյուր է: Քերին կփորձի իր ծրագրերի գործող լինելը համոզել Հորդանանի թագավորին:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ