Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վրաստանաբնակ հայերի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնության տոնը: «Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու ԱՍտվածահայտնությունը: Շնորհավորում եմ այդ լուսավոր տոնի առիթով մեր հայ հայրենակիցներին: Վրացիները և հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով և մեր դարավոր եղբայրությունն ու բարեկամությունը անխախտ են: Վստահ եմ, որ դեռ երկար միասին աշխատելու ենք հանուն մեր երկրի բարեկեցության»,-նշված է Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում: