Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հունվարի 13-ին կքննարկեն Իրանի դերը առաջիկայում կայանալիք Սիրիայի հարցով կոնֆերանսին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախատեսվող հանդիպման մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նա նշել է, որ հույսեր են կապում հունվարի 13-ի հանդիպման հետ։
Հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կմեկնարկի Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս։ Դրանից մեկ օր անց արդեն Ժնևում կոնֆերանսին կմիանան պաշտոնական Դամասկոսն ու Սիրիայի ընդդիմության ներկայացույցիչները՝ քննարկելու սիրիական ճգնաժամից դուրս գալու ուղիները։
Սիրիայի ապստամբների Ազգային կոալիցիան լքել է 40 մարդ։ Պատճառը կոալիցիայի հնարավոր մասնակցությունն է Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով կոնֆերանսին։