Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ծառուկյանը ընդմի՞շտ քաղաքում չէ

Ծառուկյանը ընդմի՞շտ քաղաքում չէ
28.03.2014 | 15:12

Այսօր ԲՀԿ-ն կրկին խոսել է վարչապետի հրաժարականի մասին: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն ասաց, որ իրենք չեն բավարարվում միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականով, այլ կառավարությունն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա, իսկ վերստին ՀՀԿ-ական վարչապետի թեկնածուն իրենց համար անընդունելի է:

Ավելին, ԲՀԿ-ն նախազգուշացնում է, եթե ստեղծված իրավիճակում իշխանությունները հետևություն չանեն, իրենք դուրս են գալու փողոց և իշխանափոխության փուլային տարբերակին փոխարինելու կգա ամբողջական տարբերակը: «Իշխանությունները հետևություններ պետք է անեն, որի արդյունքում կարող են խուսափել բարիկադներից ու ցնցումներից»,- ասաց Վահան Բաբայանը` նշելով, որ
մարդիկ դուրս կգան փողոց: Այն հարցին, թե ԲՀԿ այդ դիրքորոշումն ինչու հենց Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում, ԲՀԿ-ականները հայտարարեցին. «Գագիկ Ծառուկյանը հիմա քաղաքում չէ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ