Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկություն անել թուրքական ու սիրիական կառավարական ուժերի շփման գծում Մանբիջում ու հարակից շրջաններում, որ վերահսկում էր ԱՄՆ-ը իր դաշնակիցներով: Մանբիջում ԱՄՆ-ը 2 ռազմաբազա է թողել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Երկուշաբթի սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 12-ին Տրոկադերո հրապարակում սիրիացի քրդերի աջակցության ակցիա է կազմակերպել Փարիզի Քրդական ինստիտուտը, որին միացել են փիլիսոփա Անրի Լևիի «Խաղի կանոններ» ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ 3000 զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա՝ նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով՝ հայտնում է Ալ Ջազիրան:
Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է. «Գիշերն անցկացված «Խաղաղության աղբյուր» գործողությունը ՝ Եփրատից արևելք, հաջողված էր: Օդային և ցամաքային գրոհներ են իրականացվել PKK / PYD-YPG ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 415-ի»:
Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի եվրոպական գործերով պետական քարտուղար Ամելի դե Մոնշալենը France inter-ին հարցազրույցում ասաց, որ ԵՄ-ն քննարկելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...