-
25.04.2018|
19:56
Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը:
-
23.04.2018|
14:04
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցության վերաբերյալ:
-
-
21.04.2018|
21:36
Այսօր ժամը 14:25-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
20.04.2018|
12:06
Ես հակված չեմ մտածելու, որ այդ հարցի լուծումը թողնում ենք հաջորդ սերունդերին` «Շանթի» եթերում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր սերնդին ենք թողնում Արցախի չլուծված հարցը:
-
20.04.2018|
00:38
Ապրիլի լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռնամուխ եղան, երևի, Սիրիայում տիրող իրավիճակի զարգացումը «լիբիական սցենարի» հուն փոխադրելու վերջին փորձին:
-
19.04.2018|
16:14
Սիրիայի վրա հարձակումից առաջ ԱՄՆ նախագահը, «The Wall Street Journal»-ի տեղեկացմամբ, դիտարկել է Սիրիայի տարածքին հարվածելու երեք տարբերակ, որոնցից մեկով նախատեսվում էր նաև ռուսական և իրանական օբյեկտների խոցում:
-
18.04.2018|
07:33
Սիրիայի կոնֆլիկտը վաղուց Բաշար Ասադի ու ընդդիմադիր սիրիացիների պատերազմը չէ, հիմա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջնորդավորված պատերազմն է և շատ ավելի դաժան` գրում է Լաուրա Գայդան Focus-ում: Այդ երկու ճակատների միջև Թուրքիայի նախագահ Էրդողանն է:
-
17.04.2018|
12:38
ՔԶԱԿ-ի փորձագետները դեռևս հնարավորություն չունեն մուտք գործել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման վայր` հայտարարել է կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզումչուն Հաագայում արտակարգ նիստի ժամանակ` ռուսաստանցի և սիրիացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ մինչ այդ պետք է լուծում ստանան դեռ չլուծված անվտանգության հարցերը։
-
17.04.2018|
10:12
Ֆրանսիայի նախագահը ուզում է նպաստել Սիրիայի փակ շրջանակից դուրս գալուն` գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում: 2017-ի մայիսին ընտրությունից անմիջապես հետո Մակրոնը ստանձնեց քիմիական զենքի Բարաք Օբամայի նշած «կարմիր գծերի» պահպանումը: